20 11 2020

Քրեական հեղինակություններ նորատուսցի Արա եւ Ալիկ Բանդուրյաններն ահաբեկում են «Իմ քայլի» պատգամավորներին. Mediaport

Քրեական հեղինակություններ նորատուսցի Արա եւ Ալիկ Բանդուրյաններն ահաբեկում են «Իմ քայլի» պատգամավորներին. Mediaport

Քրեական հեղինակություններ նորատուսցի Արա եւ Ալիկ Բանդուրյաններն ահաբեկում են «Իմ քայլի» պատգամավորներին՝ սպառնալով, որ եթե նրանք մանդատից հրաժարվեն կամ Փաշինյանի դեմ խոսեն, ապա կոչնչացնեն ոչ միայն նրանց, այլեւ նրանց ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում է Mediaport Telegram-ալիքը:

Այս պահի դրությամբ սպանության եւ նման այլ սպառնալիքներ են ստացել «Իմ քայլի» 27 պատգամավորներ: Առկա են ձայնագրություններ:

Օպերացիան համակարգում է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող):

Հիշեցնենք, որ քրեական հեղինակությունները վերջերս բանտից ազատվել են Սասուն Միքայելյանի եւ շիշ բռնողի ջանքերով ու երաշխավորությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ