«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դավաճանի հրամանով կանոնավոր բանակն օգտագործվելու է ներքաղաքական ճղճիմ նպատակների հաամար
Ըստ տեղեկությունների այսօր ի աջակցություն Դավաճանի կազմակերպվող «հանրահավաքին» մասնակցելու համար ՀՀ տարբեր զորամասերից հրապարակ են բերվելու կանոնավոր բանակի ժամկետային զինծառայողներ: Մասնավորապես խոսակցություններ են գնում, որ Լուսակերտի գնդից 6-8 ավտոբուսով զինվորներ են տեղափոխվել երևան այդ պատճառով: Սա հերթական դավաճանական հանցագործությունն է, որի համար պատասխանատվության են ենթարկվելու բոլորը` հոգեխանգարված Դավաճանից մինչև քավության նոխազի ճանապարհը բռնած տոնոյան դավիթ ու ԳՇ պետ:
ԱԱԾ և ՀՀ Ոստիկանություն հետո չասեք «մենք չգիտեինք, չէինք կարող ոչինչ անել» ու նմանատիպ կռուտիտներ. սա չկասեցնելու համար դուք էլ եք պատասխան տալու!!!»
Լրացված․
Տեղեկության իսկությունը պարզելու համար Yerevan.Today-ը կապ է հաստատել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ։
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, դա բացարձակ անհեթեթություն է, ԶՈւ –ը դուրս են քաղաքական պրոցեսներից»,- ասել է Ստեփանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը