«5-րդ ալիք»-ը կարևոր է համարում հասարակական, քաղաքական, վերլուծական հաղորդումների և ազատ լրատվության ապահովումը, ինչպես նաեւ բազմակարծության սկզբունքի պահպանման ապահովումը
2018 թվականին վերանվանվելով «5-րդ ալիք» հեռուստաընկերություն, իր գործունեության ընթացքում շոշափելի արդյունքներ է գրանցել՝ անհամեմատ բարձրացնելով դիրքերը հեռուստաընկերության ռեյտինգային սանդղակում: Այս մասին նոյեմբերի 17-ին ՀՌՀ նիստի ընթացքում հայտարարեց «5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:
«Դա հնարավոր չէր լինի առանց տեխնիկական լուրջ վերազինման, ֆինանսական ներդրումների և գործիքակազմի լավագույն տիրապետող անձնակազմի: «5-րդ ալիքի» որդեգրած առանցքային և կարևորագույն նպատակը եղել հեռուստաշուկայում մրցունակ արտադրանքը, գրագետ, անաղարտ մայրենիով հաղորդումների եւ ազատ, բազմակողմանի լրատվության ապահովումը»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը