17 11 2020

Ռազմական դրության արհեստական երկարաձգումը սպասարկում է միայն իշխանության շահերը․ Տոնոյան



Այսօր Արցախը թշնամուն հանձնելուց հետո խորհրդարանի հրավիրված առաջին նիստի ընթացքում որևէ այլ օրակարգ չի կարող քննարկվել քան՝ Արցախի կապիտուլյացիայի խայտառակ մանրամասները քննարկելուց, ինչպես նաև երկրում ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ հարցից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ի հերթական նիստի մեկնարկին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ւվետա Տոնոյանը։

«Պատերազմական դրությունը ավարտված է և ռազմական դրության արհեստական երկարաձգումը բացառապես սպասարկում է  իշխանության շահերը»․- ասաց Տոնոյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ