17 11 2020

Այս ամբիոնում քննարկվելու է միայն 1 հարց՝ Փաշինյանի հրաժարականը. Նաիրա Զոհրաբյան



Պարոն Դանիելյան, ինչպես է Ձեր աղջիկ Շուշին։ հուսամ՝ լավ է, մենք ձեր աղջկա ձեռքը բռնած մի օր գնալու ենք Շուշի, այն Շուշին, որը հանձնեց Ձեր գերագույն գլխավոր հրամանատարը։ Աժ-ում ասաց ԲՀԿ-ական պատագամավոր  Նաիր Զոհրաբյանը։

«Այլ հարց այս դահլիճում մենք որևէ բարոյական իիրավունք չունենք քննարկելու։ Սիրելի հայրենակիցներ, ես երկար տարիներ աշխատել եմ «Հայկական ժամանակում», ես արել եմ հարցազրույցներ սերիալ մարդասպնների հետ, նրանցից մեկն իմ հետ հարցազրույցում ասաց՝ աղերսում էի, որ ինչ-որ պահի ինչ-որ մեկը իմ ձեռքը բռնի։ Հիմա մենք պատմական առաքելություն ունենք, այդ խայտառակ կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ նա չի հասցրել նոր ավերածություններ անել, բռնել նրա ձեռքը, հեռացնել նրան իշխանությունից և մենք այս դահլիճում քննարկել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, փորձենք փրկել պայմանագրի տակ տեղադրված այն ականները, որոնք վերաբերում են այլևս ՀՀ-ի անվտանգությանը, որոնք վերաբերում են Մեղրիին, ՀՀ տարածքներին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ