16 11 2020

Ստեփանակերտ է վերադարձել 475 փախստական․ ՌԴ ՊՆ

Ստեփանակերտ է վերադարձել 475 փախստական․ ՌԴ ՊՆ

Եվս 475 փախստական վերադարձել է Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի մոտ 250 բնակիչ վերադարձել է իրենց տները, առաջին ինը ավտոբուսը ժամանել է Ստեփանակերտ՝ խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո:

«19 ավտոբուսից բաղկացած շարասյունով 475 մարդ վերադարձել է Ստեփանակերտ: Շարասյունն անցել է Երևան-Ստեփանակերտ երթուղով՝ ուղեկցվելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկներով, և հասել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուս զինվորականներն ապահովել են շփման գծի միջոցով ավտոբուսների անվտանգ տեղաշարժը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ