16 11 2020

«Առաջնագծի զինվորներ» ասելով, վարչապետը նկատի ունի իր կողմից զինած ավազակախմբերը. Ավետիք Իշխանյան

«Առաջնագծի զինվորներ» ասելով, վարչապետը նկատի ունի իր կողմից զինած ավազակախմբերը. Ավետիք Իշխանյան

Կարծես, բոլորին զայրացել է պարտված վարչապետի գրառումը։ Իհարկե, ողջունելի է, որ նույնիսկ նրա աջակիցներից շատերը, հուսով եմ, որ անկեղծ վրդովված են, գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ 

«Բայց, կարծես ոմանց թվում է, որ վարչապետն, իսկապես դիմում է առաջնագծի զինվորներին։ Հարգելիներս, պա՞րզ չի, որ առաջնագծի զինվորները կամ բացահայտ զայրացած են իրենց պարտության մատնած վարչապետի դեմ, ինչպես Աշոտ Մինասյանը, կամ ատամները սեղմած լռում են։ Իր հերթական ստով ու կեղծիքով, «առաջնագծի զինվորներ» ասելով, վարչապետը նկատի ունի իր կողմից զինած ավազակախմբերը, ինչպես «Հեղափոխության պահապաններն» էին, խաղաղ ժամանակ։

Արդեն պարզ է, վարչապետի ժամերը հաշված են։

Հ․Գ․ Կարծում եմ, որ շատերի աչքերը բացվեցին և հասկացան, թե ով էր 2008թ․ մարտի 1-ի սադրիչն ու 10 զոհերի համար հիմնական պատասխանատուն», - գրել է նա։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը զինված հրոսակներ է հավաքագրում կառավարության ամառանոցում:

Mediaport տելեգրամ-ալիքը տեղեկացնում է, որ այսօր երեկոյան արված լուսանկարում «Հեղափոխության պահապաններ» պրոիշխանական խմբի անդամներն են, որոնք հանդես գալով որպես կամավորականներ՝ սպառնալիքներ էին հրապարակում Փաշինյանի ընդդիմախոսների հասցեին:

Այդ տեսանյութներից մեկն էլ նախօրեին ցուցադրվել էր Հանրապետության հրապարակի մեծ էկրանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ