14 11 2020

Խաղաղապահները կպաշտպանեն հայկական հրաշալիք Դադիվանքը Ադրբեջանի վայրագություններից

Խաղաղապահները կպաշտպանեն հայկական հրաշալիք Դադիվանքը Ադրբեջանի վայրագություններից

Դադիվանքի տարածքում ռուս խաղաղապահների դիտակետ է տեղադրվում։ Այս մասին լուսանկարներ է հրապարակել Kotsnews տելեգրամյան ալիքը: Խաղաղապահները կպաշտպանեն հայկական դարավոր եկեղեցին Ադրբեջանի վայրագություններից։

Վահրամ քահանա Մելիքյանն այս առիթվ ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում

Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում:
Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ