Այս պահին ԱԱԾ-ն խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը: Այս մասին հայտնում են «Հայրենք» կուսակցությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ներխուժեցին ինչպես Արթուր Վանեցյանի, այնպես էլ՝ իր ծնողների բնակարան՝ ապօրինի հարուցված քրեական գործով խուզարկություն իրականացնելու նպատակով:
«Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրի կնքումից հետո դավաճան Փաշինյանն անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների՝ հույս ունենալով ամեն գնով պահպանել իր «իշխանական աթոռը»:
Արցախի փրկությանը միտված մեր օրինական գործունեությունը որևէ քաղաքական հալածանք չի կանգնացնելու: Դավաճանը հեռացվելու է»,-ասված է կուսակցության հայտարարությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը