Իմ սիրելի հայ ժողովուրդ, երևի պատկերացնում եք, թե ես ինչ սրտի կսկիծով եմ այսօր եկել այստեղ, արցունքը խեղդում է, 40 օր է ես ողբում եմ, բայց ողբալով ոչինչ հնարավոր չէ անել: Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց պատերազմում զոհված մայոր Մկրտիչ Հակոբյանի մայրը:
«Ես հասարակ, անկուսակցական մի բուժքույր եմ, որն իր կյանքի 40 տարին տվեց ժողովրդին ծառայելուն ու իմ երկրին տվեց մի առյուծ զավակ, լուրջ զինվորական պատրաստություն անցած, Հունաստանում սովորած առյուծ: Ես պատրաստ եմ և պատրաստ էի, երբ իմ որդին գնում էր սովորելու, ես գիտեի՝ եթե զինվոր է, ուրեմն պետք է իր հայրենիքը պաշտպանի, դա նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ չգիտեմ ինչի համար իմ որդին գնաց ու զոհվեց: Ո՞ւր եք որդեկորույս մայրեր, միթե դուք ոչինչ չունեք ասելու այստեղ, ինչո՞ւ դուք այստեղ չեք, ես պատասխան եմ պահանջում այն մարդուց, ով ստորագրեց ու հողերը հանձնեց, ինչի՞ համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը