13 11 2020

ՊՆ-ն՝ Հանրապետության հրապարակում մեծ էկրանին հեռարձակվող սպառնալիքներով տեսանյութերի մասին․ Analitik.am

ՊՆ-ն՝ Հանրապետության հրապարակում մեծ էկրանին հեռարձակվող սպառնալիքներով տեսանյութերի մասին․ Analitik.am

Analitik.am-ը գրում է․

«Համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են առաջնագծում ծառայող կամավորականներից ոմանք սպառնում այս օրերին հավաքներ անցկացնող քաղաքացիներին, ովքեր պայքարում են Արցախը հանձնելու դեմ ու պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նմանատիպ տեսանյութեր հեռարձակվում են անգամ Հանրային հեռուստաընկերությամբ և Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին:

Թեմայի շուրջ հայտարարություն է տարածել անգամ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անընդունելի համարելով դա:

Analitik.am-ը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ հասկանալու համար՝ տեղյակ է արդյո՞ք ՊՆ-ն այդ մասին, ծանոթ է արդյո՞ք բովանդակությանը, ի՞նչ կարծիք ունի այդ ամենի մասին, չեն կարծում արդյո՞ք նախարարությունում, որ բանակն օգտագործվում է քաղաքական նպատակներով, տվել է արդյո՞ք ՊՆ-ն իր համաձայնությունը:

Ներկայացնում ենք ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի պատասխանը՝  բառացի. «ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում իդենտիֆիկացնելու տեսանյութերում երևացող զինվորականներին, փորձում ենք կանխել նման դեպքերը:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ անընդունելի են առաջնագծից տեսանյութերի հրապարակումները: Իսկ կամավորներից ոմանք վերադառնում են տուն, այլևս կանոնավոր զորքի մաս չեն, ՊՆ-ն որևէ լծակ այս առումով չունի:

Ինչպես նշել ենք բազմիցս, ԶՈւ-ն դուրս են քաղաքական գործընթացներից»»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ