13 11 2020

Արցախցիների նկատմամբ ատելություն հրահրող իշխանության կողմնակիցների տեսանյութը ուղարկել եմ ԱԱԾ․ Անի Սամսոնյան

Արցախցիների նկատմամբ ատելություն հրահրող իշխանության կողմնակիցների տեսանյութը ուղարկել եմ ԱԱԾ․ Անի Սամսոնյան

Արցախցիների նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրող իշխանության կողմնակիցների տեսանյութը ուղարկել եմ ԱԱԾ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Սա ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է»,- գրել է Սամսոնյանը և հորդորել ֆեյսբուքի օգտատերերին՝ զերծ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում քաղաքացին նշում է՝ ինչպես իրենց ուժերով բերել են արցախցիներին Երևան, այնպես էլ պետք է դուրս շպրտեն նրանց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ