13 11 2020

Քաղաքացիական պատերազմ են հրահրում Հանրապետության հրապարակում. Մհեր Մկրտչյան

Քաղաքացիական պատերազմ են հրահրում Հանրապետության հրապարակում. Մհեր Մկրտչյան

Մ. Մկրտչյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն ահազանգում է, մշակույթի գործիչներին, դերասանների, ռեժիսորներին՝  քաղաքացիական պատերազմ են հրահրում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում։

«Մշակույթի գործիչներ, դերասաններ, ռեժիսորներ, մի խոսքով` ՄԵՆՔ

Ով իր արվեստով սեր է բերել, հայրենասիրություն, կամ ուղակի կրթություն ու մակարդակ...

Ես, Մհեր Ալբերտի Մկրտչյանս, պահանջում եմ որ էս ատելությունը, էս հային հայի դեմ հանելու քարոզը անմիջապես հանվի երկրի գլխավոր հրապարակից:

Հուսով եմ որ ձեր մեջ, իմ կոլեգաների մեջ, արժանապատվություն ունեցող մարդիկ շատ են ու կմիանան իմ պահանջին անկախ քաղաքական հայացքներից:
Յուրաքանչյուր իշխանություն հավերժ չի, ձեր արածը և ասածը մնում է:
ՄԻ ԼՌԵՔ!!!»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ