12 11 2020

Ում փողերով է իշխանությունը պահում հազարավոր ֆեյքեր․ Նաիրա Զոհրաբյանը անուններ է հրապարակել

Ում փողերով է իշխանությունը պահում հազարավոր ֆեյքեր․ Նաիրա Զոհրաբյանը անուններ է հրապարակել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գործարարներ Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանն ու Վիգեն Բադալյանը ֆինանսավորում են իշխանության հազարավոր ֆեյքերին ու ֆեյք լրատվական կայքերին։

«Սրանց փողերով է իշխանությունը պահում տասնյակ հազարավոր ֆեյքեր, տասնյակ ֆեյք լրատվական կայքեր՝ իշխանության ընդդիմախոսների դեմ ամենալկտի եւ ամենանողկալի արշավներ կազմակերպելու, մեր ընտանիքներ մտնելու համար»,-գրել է Զոհրաբյանը։

Նա նշել է, որ այդ գործարարները երկրում ատելության, թշնամանքի, հային հայի դեմ հանելու, սեփական ժողովրդի դեմ ֆեյսբուքյան հիբրիդային պատերազմ վարելու ոսկե հովանավորներն են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ