11 11 2020

Ի՞նչ պատմամշակույթային ժառանգություն ենք հանձնում թշնամուն

Ի՞նչ պատմամշակույթային ժառանգություն ենք հանձնում թշնամուն

Երեկ և այսօր համացանցում հայտնվում են լուսանկարներ, թե ինչպես են Արցախի քաղաքացիները ավտոմքենենաներով գնում իրենց տներից ունեցածը բերելու, նաև տեսանյութ էր ատարծվում, որ Շուշիում տներ են այրում, որ թշնամին չգա ու տեր դառնա: Տեր Հովհաննեսն էլ Դադիվանքի խաչքարերն ու զանգերը Հայաստան է բերում: Բացի Դադիվանքից ստորև ներկայացնում ենք պատմամշակույթային ժառանգության ցանկը, որը կորցնում ենք մեր հողերի հետ միասին:

 

  • Գանձասարի վանք (4-րդ դար) 
    • Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238)
    • Դադիվանք (4-րդ դար) 
    • Կաթողիկե (9-11-րդ դար)
    • Ամարասի վանք (4-րդ դար)
    • Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ)
    • Գտչավանք (4-13-րդ դար)
    • Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ)
    •Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար)
    • Դիզափայտի Կատարո վանք 
    • Սուրբ Աստվածածին (5-րդ դար)
    • Հացի Բռի եղցի (7-17 դար)
    • Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ)
    • Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ)
    • Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար)
    • Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ)
    • Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար)
    • Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ տուր)
    • Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար)
    • Խոթավանք (12-13-րդ դար)
    • Քարվաճառի Սուրբ Աստվածածին կուսանաց անապատ (12-13-րդ դար)
    • Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար)
    • Մսմնայի Շոշկավանք Սուրբ 
    • Աստվածածին (13-րդ դար)
    • Հոռեկա վանք (13-րդ դար)
    • Կավաքավանք (14-րդ դար)
    • Ավետարանոց Սուրբ Գայանե կուսանաց անապատ (1616)
    • Հադրութի Սուրբ Հարություն (1621)
    • Փիրումաշեն (1641)
    • Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651)
    • Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654)
    • Շոշի Նոր եկեղեցի (1655)
    • Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658)
    • Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658)
    • Հակի Սուրբ Մինաս (1673)
    • Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676)
    • Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ Աստվածածին (1682)
    • Երիցմանկանց վանք (1691)
    • Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694)
    • Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար)
    • Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար)
    • Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար)
    • Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736)
    • Խնածախի Սուրբ Աստվածածին (1740)
    • Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ)
    • Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար)
    • Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843)
    • Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847)
    • Ննգիի Սուրբ Աստվածածին (1853)
    • Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857)
    • Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860)
    • Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862)
    • Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887)
    • Աշանի Սուրբ Աստվածածին (1896)
    • Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898)
    • Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898)
    • Թալիշի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
    • Կարմրակուճի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
    • Քարագլխի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
    • Նոր Շենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (19-րդ դար)
    • Հաղորտիի Սուրբ Աստվածածին (19-րդ)
    • Խնուշինակի Սուրբ Աստվածածին (19-րդ)
    • Կոլխոզաշենի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
    • Կաղարծիի Սուրբ Թարգմանչաց (19-րդ)
    • Լուսաձորի Սուրբ Աստվածածին (19-րդ)
    • Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ)
    • Կարմիր գյուղի Սուրբ Աստվածածին (19-րդ)
    • Խաչենի Սուրբ Ստեփանոս (19-րդ դար)
    • Բերդաձորի Սուրբ Հռիփսիմե (19-րդ դար)
    • Ներքին Հոռաթաղի Սուրբ Աստվածածին (1904)
    • Առաքյուլի Սուրբ Աստվածածին (1907)
    • Բերձորի Սուրբ Համբարձման (1998)
    • Աղավնոյի Սրբոց Նահատակաց (2002)
    • Ասկերանի Սուրբ Աստվածածին (2002)
    • Մարտունու Սուրբ Ներսես Մեծ (2004)
    • Եղծահողի Սուրբ Գևորգ (2006)
    • Հարությունագոմերի Սուրբ Սարգիս (2006)
    • Զագլիկի Սուրբ Անտոն (2007)
    • Ստեփանակերտի Սուրբ Հակոբ (2007)
    • Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ (2012)
    • Վաղուհասի Սուրբ Աստվածածին (2012)
    • Քարագլխի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (2013)
    • Մեծ Շենի Սուրբ Գևորգ (2013)
    • Ճարտարի Սուրբ Վարդանանց (2018) 

Նշենք, որ Ազատության հրապարակում առավոտվանից հարյուրավոր մարդիկ իրենց բողոքի ձայն են բարձրացնում, բացատրություններ պահանջում: Երկու օր է, քաղաքացիները Ազգային ժողովի դիմաց են, իշխանական պատգամավորներից պահանջում են քայլեր ձեռնարկել, անստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, պահանջում են, որ Փաշինյանը պատասախանատվության ենթարկվի: Բայց իմքայալական պատգամավորները ոչ միայն լուռ են, այլ նրանցից որոշները տարբեր միջոցներով փորձում են արդարացնել Նիկոլ Փաշինյանին, ավելին խոսում են հետագա աշխատանքերի և անելիքների մասին: Ասել է, թե Արցախը, տարածքները, թվով 84 պատմամշակութային գանձերը չպահեցին, բայց իրենց իշխանությունը պահում են:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ