13 11 2024

Ցուցմունք կորզելու համար ոստիկանների կողմից եղել է դաժան վերաբերմունք. ԵԽ կոմիտե

Ցուցմունք կորզելու համար ոստիկանների կողմից եղել է դաժան վերաբերմունք. ԵԽ կոմիտե

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանի վերաբերյալ հրապարակել է զեկույց՝  ներկայացնելով ոստիկանության և զինվորականների կողմից ազատությունից զրկված, ինչպես նաև բանտերում, սոցիալական խնամքի տներում (ինտերնատներում) պահվող անձանց վիճակը։

Ըստ զեկույցի, պատվիրակությունը ստացել է որոշ մեղադրանքներ ոստիկանության կողմից վերջերս բերման ենթարկված անձանց նկատմամբ ֆիզիկական դաժան վերաբերմունքի մասին, հատկապես հարցաքննության ժամանակ։ Դրանք, ըստ հաղորդումների, եղել են ցուցմունք կորզելու կամ այլ տեղեկություններ ստանալու նպատակով:

Կոմիտեն նաև ընդգծել է, որ ոստիկանները չպետք է ներկա գտնվեն ձերբակալվածի բժշկական զննության ժամանակ, և բժշկական փաստաթղթերի գաղտնիությունը պետք է խստորեն պահպանվի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ