Փաստաբաններ Վահե Եփրիկյանը և Արամ Վադևանյանը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Արդարացումներ։
ՀՀ Քննչական Կոմիտեն ՀՀ քրեական դատավարության 1 ֊ին մասի 1 ֊ին կետով այն է` մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով Ասկերանի քաղաքապետ Հայկ Ալեքսանդրի Շամիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255 ֊րդ հոդվածի 3 ֊րդ մասի 3 ֊րդ կետով և 457 ֊րդ հոդվածի 1 ֊ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցրեց։
Քանի որ սույն քրեական վարույթը ունեցավ հանրային լայն հնչեղություն, երկու համգամանք եմ ցանկանում հատկապես ընդգծել`
Հավելեմ նաև, որ Հայկ Շամիրյանի ազգականի` Կարեն Կամոյի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով հարուցված քրեական հետապնդումը` հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը ևս դադարեցվեց մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով։
Ամփոփելով` շուրջ կես տարի անց Քննչական Կոմիտեում երկու արդարացում և այն դեպքում, երբ դեռ ամենասկզբից պնդում էինք` այս քրեական վարույթներով մինչևիսկ գործի քննության սկզբնական փուլում իսպառ բացակայում է հիմնավոր կասկածը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը