13 11 2024

Սփյուռքում գործող «Ադրբեջանական տներ» կազմակերպությունը խեղաթյուրում է պատմական իրադարձությունները

Սփյուռքում գործող «Ադրբեջանական տներ» կազմակերպությունը խեղաթյուրում է պատմական իրադարձությունները

 

Աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծվում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք, պատմական իրադարձությունները խեղաթյուրելով, նպատակաուղղված են միջազգային հանրության աչքին այլակերպել հայկականը։ Այս մասին հոդված է հրապարակել«Գեղարդ» հիմնադրամը։

Սփյուռքի հետ աշխատանքի Ադրբեջանի պետական կոմիտեի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներում ստեղծվում են, այսպես կոչված, «Ադրբեջանական տներ» կազմակերպություններ, որոնք «միտված են համախմբելու արտերկրում բնակվող ադրբեջանցիներին»:

Հարկ է նշել, որ «արտերկրում բնակվող ադրբեջանցիներին համախմբել»-ով՝ այդ կազմակերպություններն իրականում երկրից դուրս այլ գործառույթ ունեն՝ իրականացնել հակահայկական քարոզչություն, ընդդեմ հայկականի՝ կազմակերպել ցուցահանդեսներ և միջոցառումներ։ 

Այսպես՝ «Ադրբեջանական տներ»-ի նախաձեռնությամբ 2024 թվականի ապրիլին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացվել էր «Ցեղասպանության և տեղահանության հանցագործություններն արևմտյան ադրբեջանցիների դեմ» խորագրով միջոցառում, ցուցադրվել էր նաև «İZ» (թարգմանաբար՝ հետք) «փաստագրական» ֆիլմը՝ հերթական անգամ հայերին մեղադրելով երևակայական տարածքի՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի պատմական հուշարձանները՝ ամրոցներ, պալատներ, դամբարաններ, մզկիթներ, կամուրջներ և այլն, ոչնչացնելու մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ