10 11 2020

Մյուս պատգամավորներին հրավիրում ենք անձնական կապերով,  չեն գալիս. Գևորգ Պետրոսյանը՝ ցուցարարին



Հայտարարեք, որ Ազգային ժողով չկա և պետք է լինի նոր ընտրություն, Փաշինյանի այդ որոշումը չեղյալ արեք, որպեսզի մեզ հետո չմեղադրեն: Ազգային ժողովում բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին դիմելով ասաց քաղաքացիներից մեկը:

«Բայց չեղյալ անելու համար քվորում պետք է լինի, չեն գալիս նիստի,  հրավիրում ենք անձնական կապերով,  չեն գալիս»,- նշեց պատագամավորը:

Քաղաքացու այն պնդմանը, որ պետք է մյուս պատգամավորների համար ժամ սահմանեն գալու համար, պատգամավորն ասաց. «Մենք անօրինական բան չենք ուզում անել, ստորագրահավաք ենք նախաձեռնել, բայց ոչ մեկ չի միացել, հիմա մեր ձայները բավարար չեն, թող աշխատանքային ժամն ավարտվի, կարող է վերջին պահին գալիս անում են մարդիկ»: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ