10 11 2020

Կուբաթլուն և Զանգելանը կարելի էր մի գնդով ետ բերել, ինչո՞ւ չէին անում. Մանվել Եղիազարյան

Կուբաթլուն և Զանգելանը կարելի էր մի գնդով ետ բերել, ինչո՞ւ չէին անում. Մանվել Եղիազարյան

Վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը ազգայնացնել։

 «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի այս գրառմանը, նշեց.

«Բա ինչո՞ւ մի տարի առաջ չէր ասում, երկու տարի է անցել, ոչ մի բան չի արվել, մարդը անցյալ տարի ասաց, որ մենք օլիգարխներ չունենք, հիմա ի՞նչ օլիգարխի մասին է խոսում, պետք չէ «Կոմունիստ» թերթի պես սկիզբը վերջին հակասի»,-ասաց Եղիազարյանը։

Անդրադառնալով Շուշիիում տիրող իրավիճակին՝ Մանվել Եղիազարյանը ասաց, որ առավոտյան է վերադարձել Արցախից:

«Հասկացե՛ք մի բան, եթե դուք առանց զենքի գալիս եք իմ վրա, մենք հավասար չենք, բայց երբ ես էլ եմ զենքով, մենք հավասար ենք։ Հրետանին ռմբակոծում է, երեխեքը հրթիռակոծության տակ պառկում ու դիմանում էին, մեր հրետանին էլ պասիվ էր աշխատում։ Մենք չենք ուզում կռվել, էս քանի օրը տարօրինակ բաներ ենք նկատում, զորահավաք չենք անում, մի խոսքով  բաներ կար, որ կարելի էր հեշտ անել։ Կուբաթլուն և Զանգելանը կարելի էր մի գնդով ետ բերել, ինչո՞ւ չէին անում, ինչո՞ւ, ուրեմն միտում կար տալու»,- ասաց Եղիազարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ