Ազգային ժողովում այսօր բյուջեի քննարկմանը Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից եկել էր ոչ թե գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, այլ իր տեղակալ Երեմ Սիմոնյանը, ինչի համար էլ նիստը վարող իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը դիտողություն արեց. «Հույս ունեմ, որ 2022 թվականի բյուջեն ներկայացնելուց գոնե մեկ օր առաջ կիմանանք, ի վերջո վերահսկող մարմին է պարլամենտը խորհրդարանական կառավարման երկրում, և ես էլ որպես այդ մարմնի ղեկավար ակնկալում եմ համապատասխան վերաբերմունք»:
Երեմ Սիմոնյանը պատասխանելով պատգամավորին, տեղեկացրեց, որ Զարեհ Սինանյանը վարակված է և միայն երեկ են իմացել այդ մասին, իսկ ավելի շուտ չտեղեկացնելու համար ներողություն խնդրեց:
Ինչ վերաբերում բյուջեի նախագծին, Երեմ Սիմոնյանն ասաց. «2021 թվականի ծրագրերի հիմնական շեշտն ուղղված է գրասենյակի երեք ծրագրերի կատարմանը՝ Հայաստան-Սփյուռք գործակցությունը, ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավումը և հայերնադարձության աջակցության և ինտեգրում ծրագրերը, որոնք իրենց մեջ ներռում են ութ միջոցառումներ: Ընդհանուր բյուջեջն 2021 թվակնի նշված ծրագրերով կկազմի 890 մլն 930 հազար 560 դրամ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը