09 11 2020

Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը 12 օրով դադարեցվում է. պատճառը կորոնավիրուսն է

Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը 12 օրով դադարեցվում է. պատճառը կորոնավիրուսն է

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը  նոյեմբերի 10-22-ը ներառյալ դադարեցվում է:

Գրադարանի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ ասված է.

«Մինչ բնականոն աշխատանքին վերադառնալը՝ կշարունակենք առցանց պատասխանել ձեր հարցերին, տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային շտեմարանների մասին: Կշարունակենք ձեզ օգնել և ուղղորդել փնտրումների և հասանելի թվայնացված գրականությունից օգտվելու հարցում:

Իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր այս ընթացքում կցանկանան գրանցվել և ձեռք բերել Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողական տոմս, հոգ չէ. գրանցումը ևս կարող ենք առցանց կազմակերպել:

Անհրաժեշտ է ընդամենը լրացնել ընթերցողների էլեկտրոնային գրանցման հայտը և ուղարկել ստորև նշված էլ. հասցեին: [email protected]

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ