09 11 2020

Կադրային փոփոխություններ և հրաժարականներ՝ ՌԴ կառավարությունում

Կադրային փոփոխություններ և հրաժարականներ՝ ՌԴ կառավարությունում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք կադրային փոփոխութուններ է կատարել կառավարությունում, հայտնում է ТАСС-ը:

Այսպես՝ պաշտոնից ազատվել են Տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխին, Բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինին և Շինարարության նախարար Վլադմիր Յակուշևին:

Նշվում է, որ Յակուշևը նշանակվել է Ուրալի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ: Բացի այդ, Պուտինն ավելացրել է ՌԴ փոխվարչապետերի քանակը՝ հասցնելով այն 9-ից 10-ի: Համապատասխան հրամանգրերը հրապարակված են Կրեմլի պաշտոնական կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ