04 11 2020

Այս տարի ՄԻՊ գրասենյակի ծանրաբեռնվածությունը կտրուկ աճել է, 2021-ին ավելի կմեծանա․ Թաթոյան



2020-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը  կտրուկ աճել է, զգալիորեն ավելացել է նաև ստացված բողոքների թիվը: Այս մասին նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:

«Եթե 2015-ին ՄԻՊ գրասենյակը 5200 բողոք էր ստացել, 2016-ին` 5013, 2017-ին` 6417, ապա 2020 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ 8500 բողոք է ստացվել 12 հազար մարդու կողմից: Այս տվյալները չեն ներառում օմբուդսմենի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանական բաժանմունքներ և այլ վայրեր»,- պարզաբանեց Թաթոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ