04 11 2020

Մեր զոհերի ու վիրավորների զգալի մասը կասետային զինատեսակների հետևանքով է եղել․ Արցախի ՄԻՊ



Գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, քաղաքացիական օբյեկտներն ինտենսիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Առկա են վիրավորներ և մեծ ծավալի ավերածություններ։ Մանրամասները ճշտվում են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Մարտունի քաղաքը նույնպես թիրախավորման տակ է եղել ադրբեջանական ԶՈՒ կողմից։ Առկա են ավերածություններ քաղաքացիական օբյեկտների շրջանում, բարեբախտաբար մարդկային որևէ կորուստ, վիրավոր չունենք։ Մի շարք այլ գյուղական համայնքներ թիրախավորվել են․ բարեբախտաբար մարդկային կորուտսներ էլի չկան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ