Պատերազմական իրավիճակում անձնական տվյալների պաշտպանության ոլորտը լրացուցիչ առանձնահատկություն է ձեռք բերում. շատ են սկսում անձնական տվյալներն օգտագործել որպես գործիք, միջոց այլ, ոչ իրավաչափ, վնասակար միջամտություն իրականացնելու համար։ Ասուլիսում ասաց ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։
«Դա ցույց է տրվում նաև այս պատերազմական իրավիճակում Ադրբեջանի հաքքերների կողմից իրականացվող միջամտության ձևերով, երբ որ մարդկանց անձնական տվյալները ձեռք բերելուց հետո սկսում են օգտագործել ոչ իրավաչափ նպատակներով՝ տարածել ապատեղեկատվություն, խուճապ և այլն։ Այս համատեքստում ինչքան շատ ու իրական աձնական տվյալներ է հնարավոր լինում ձեռք բերել, այդքան հեշտ է իրականացնել ապատեղեկատվության կամ խուճապի տարածումը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը