04 11 2020

«Իսլամական պետությունը» ստանձնել է Վիեննայում ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետությունը» ստանձնել է Վիեննայում ահաբեկչության պատասխանատվությունը

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Վիեննայում իրականացված հարձակման պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի երեկոյան:

Այդ մասին նոյեմբերի 3-ին հաղորդել է France 24 հեռուստաալիքը:

«Իսլամական պետությունն» ստանձնել է Վիեննայում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հրաձգությունը տեղի է ունեցել Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու, Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգի մերձակայքում: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Զոհվել է չորս մարդ:

Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի: Նրանք օգտագործել են երկարափող հրաձգային զենք:

Հարձակման արդյունքում զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ հենց ինքը՝ ահաբեկիչը, ով, Ավստրիայի ՆԳՆ-ի համաձայն, «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակից էր:

Ավելի քան 20 մարդ վիրավորվել է: Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը եւ զինվորականներ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել է, առնվազն մեկին դեռ փնտրում են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ