ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կրոնական միավորումների ներկայացուչիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Ղարաբաղում պատերազմական իրավիճակին, փոխանցում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ ՌԴ-ն անում է իրենց կախված ամեն բան՝ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորելու համար:
«Որպեսզի փրկենք այն մարդկանց կյանքերը, ովքեր կանգնած են դեմ դիմաց և, ցավոք, միմյանց տեսնում են՝ ինքնաձիգների նշանառության տակ պահած: Եվ զենք կիրառում միմյանց դեմ, որպեսզի հասնեն նպատակների, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում»,- նշել է նա:
Ըստ Պուտինի՝ Մոսկվան շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ և հույս ունի, որ կհաջողվի հասնել արդյունքների, որոնք ընդունելի կլինեն տարածաշրջանում բնակվող բոլոր մարդկանց համար:
«Ընդ որում՝ հասնել դրան խաղաղ միջոցներով»,- ընդգծել է ՌԴ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը