13 02 2025

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան

 

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան՝ պահանջելով փոխհատուցել իբրև թե Արցախում շրջակա միջավայրի և եզակի բնության «ոչնչացման» համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հայտարարության համաձայն՝ հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին՝ Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման մասին 1979 թվականի կոնվենցիայի համաձայն («Բեռնի կոնվենցիա»): Փաստաթղթում նշվում է, թե Հայաստանը թույլ է տվել այն կոնվենցիայով ստանձնած շրջակա միջավայրի պահպանության իրավական պարտավորությունների բազմաթիվ «խախտումներ»։

«Հայաստանի գործողությունները անդառնալի վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին ու տեսակներին: Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ամբողջական փոխհատուցում կենսամիջավայրերի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար, մասնավորապես այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա։ Խոսքը նաև լայնածավալ անտառահատումների, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումների, հանքարդյունաբերական գործուենության և հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին է»,- ասված է հաղորդագրությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ