Այս պահին չեմ կարող հստակ թիվ ասել, թե Արցախից հայաստան եկած քանի քաղաքացի ունենք: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս են լուծվում արցախցիների կեցության հետ կապված և խնդիրները, փոխվարչապետն ասաց. «Ձեզ թող չթվա, որ ամիսուկես չի քննարկվում այդ հարցը, կամ առավելևս եթե ձեզ թվում է, որ որևէ մեկն այդ հարցով չի զբաղվում կառավարությունում, դուք սխալվում եք: Այնուամենայնիվ որոշակի մասով մեր հայրենակիցները, ովքեր ունեն կեցավայրի որոշակի կարիքներ, այդ խնդիրներն ինչ-որ ձևով այս պահին լուծված են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը