01 11 2020

Ելեք քաղաքից դուրս, ծախսեր արեք ձեր ու ձեր երեխաների համար, որովհետև վաղը նորից պատերազմ է․ «Իմ քայլի» պատգամավոր

Ելեք քաղաքից դուրս, ծախսեր արեք ձեր ու ձեր երեխաների համար, որովհետև վաղը նորից պատերազմ է․ «Իմ քայլի» պատգամավոր

Կիրակի է, ելեք քաղաքից դուրս, մի ամաչեք, վերականգնեք հոգեկան խաղաղությունը որքան հնարավոր է, ծախսեր արեք ձեր ու ձեր երեխաների համար, որովհետեւ վաղը նորից պատերազմ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը։

«Վատ է, որ Արծրունը մեկ ամսից ավելի է՝ ստիպված է ամեն օր կրկնել, որ նահանջը կատաստրոֆա չէ, հարձակումն էլ դեռ հաղթանակ չէ: Վատ է, որովհետեւ դրա պահանջը դեռ զգացվում է, մենք պատերազմին դեռ նայում ենք կարծես շախմատային պարտիայի, որը հեսա-հեսա իր տրամաբանական ավարտին պետք է հասնի:

Մենք պատերազմը դիտում ենք որպես կոնկրետ խրոնոմետրաժով ֆիլմ, ավելին՝ իր ֆաբուլայով ու հանգույցով, չենք համակերպվում, երբ սյուժեն դրամատուրգիական կանոններին չի համապատասխանում երբեմն: Մենք դեռ չենք ադապտացվել էն իրավիճակին, որ սա կարծես երկարատեւ պատերազմ է, ու եթե շունչներս պահենք այդ ամբողջ ընթացքում՝ շնչակտուր կլինենք: Պիտի շնչենք:

Կիրակի է, ելեք քաղաքից դուրս, մի ամաչեք, վերականգնեք հոգեկան խաղաղությունը որքան հնարավոր է, ծախսեր արեք ձեր ու ձեր երեխաների համար, որովհետեւ վաղը նորից պատերազմ էր»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ