30 10 2020

Իմքայլական պատգամավորը պարզաբանում է

Իմքայլական պատգամավորը պարզաբանում է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Շատ կարեւոր պարզաբանում:

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով հստակեցվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված դրույթները:

Քանի որ այս ընթացքում շատերն են հետաքրքրվել այս հարցով, ասեմ՝

նախագիծը ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ։

Այսինքն, պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները, չի կարող ձեռք տալ ձեր ավանդներին։

Այնպես որ, հանգիստ եղեք։ Նախագծում հատուկ շեշտված է այդ դրույթը, եւ այն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չի կարող տալ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ