30 10 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 34-րդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 34-րդ օրը․ Թարմացվում է

00:20

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

 

00:15

ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի գյուղերի հատվածում․ ԱՀ նախագահի խոսնակ

23:50

Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր․ ՄԻՊ

23:00

Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է ԼՂ գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել

22:30

Կապանի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հրետանին կրակ է արձակել , կան կոնկրետ հետևանքներ. ՊՆ

20:50

Գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում սպանվել է մեկ, վիրավորվել՝ 6 քաղաքացի. ՄԻՊ

19:30

Թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից․ շտաբ

18:50

Հակառակորդը փորձել է թիրախավորել Շուշին, բայց հարվածը եղել է ձորակի ուղղությամբ

 
 

15:06

ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը

11:49

Հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են ընթանում

11:32

Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն․ Արծրուն Հովհաննիսյան

11:29

Դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ թշնամին հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

11։00

Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում թշնամական դիվերսիոն խմբերի զինամթերքը

ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները

 

09:56

Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ:

Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։

09:35

Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ:

Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավարևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ: Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

09:09

Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում գիշերը լսված պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են, հայտնում են ՊԲ-ից:

Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ