30 10 2020

Կապանի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հրետանին կրակ է արձակել , կան կոնկրետ հետևանքներ. ՊՆ



Այսօր Կապանի Դավիթ Բեկի ուղղությամբ մարտական գործողություններ եղել են և Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից կրակ է արձակել, կան կոնկրետ հետևանքներ: Այս մասին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

Արցախի հյուսիսային ուղղությամբ այսօր, ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո, հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, հետ են շպրտվել։

Մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ, Արաքս գետից հյուսիս: Մի քանի բարձունքների ուղղությամբ մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ:

Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ․ Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել, հիմնականում ոչ զրահատեխնիկայի օգտագործմամբ, գրոհիչ խմբավորումներով, հրետանու բավականին խիտ կրակի ներքո։ Այս պահին որևէ դիրքային փոփոխությունա այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են։

Նույն ժամանակ, մարտերը շարունակվել են Շուշիի մերձակա անտառային գյուղերի ուղղությամբ։

Այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նշեց ՊՆ ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ