29 10 2020

Թուրքերը Լիոնում փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները



Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Ուր եք, հայեր» բղավոցներով և ատելության խոսքով նրանք փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները: Մեր հայրենակիցներին կրկին կոչ ենք անում զգոն լինել, չտրվել սադրանքների և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ