Ֆրանսիայում և Ավստրիայում հարյուրավոր թուրք և ադրբեջանցի ազգայնականներ փողոցներում հայերի են փնտրել։ Nouvelles d'Arménie–ի հրապարակած տեղեկությունը հաստատում են բազմաթիվ օգտատերեր, որոնք տեսանյութեր են տարածում համացանցում։
Ֆրանսիայի բնակիչներից մեկն է, որ երեկ երեկոյան փողոցներում հայտնվել են թուրքական դրոշներով երիտասարդներ, որոնք շրջել են քաղաքի կենտրոնում՝ ցուցադրելով «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը և գոռացել. «Մահ հայերին»: Տղամարդիկ սպառնացել են բոլոր նրանց, ովքեր համարձակվել են նայել նրանց դեմքին:
«Զարթոնքն» իր հերթին տեղեկացնում է, որ նմանատիպ իրավիճակ է նաև Լիոնում, որտեղ շատ հայեր են ապրում
Եվս մեկ տեսագրություն հրապարակվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից: Նշվում է, որ հայերին փնտրելու համար փողոց են դուրս եկել մոտ 150 ագրեսիվ թուրքեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը