ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Հնարավորինս փորձել եմ խուսափել covid-ից, չստացվեց... Թեսթս դրական է։ Հուսով եմ շուտ կապաքինվեմ ու կրկին կանցնեմ աշխատանքի։
Իսկ այս ընթացքում միշտ հասանելի կլինեմ օնլայն կապի բոլոր միջոցներով։
Խաղաղություն և առողջություն բոլորիս»,-նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը