Այսօր Ազգային ժողովը քննարկեց ու քվեարկեց երեկ արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունված բոլոր երեք նախագծերը:
Խոսքը վերաբերում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթին և «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը