28 10 2020

Պատերազմում զոհվածների, հաշմանդամների վարկերի ներմանը նպաստող օրենքը ուժի մեջ է մտել․ փոխնախարար



Նոր օրենքը վերաբերում է ոչ միայն տուգանքներին եւ տույժերին, ինչպես նախորդ դեպքերում էր, այլեւ` ընդհանուր վարկային պարտավորությանը: Այսինքն` այս դեպքում խոսքը վարկի մայր գումարի մասին է: Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին վերջերս ընդունված օրենքը:

«Վարկերը ներելն օրենքով չի պարտադրվում և գործնականում  չի էլ կարող պարտադրվել, որորվեհտև սա երկու անձանց միջև ձևավորված քաղաքացիաիրավական հարաբերությունների առարկա է։  Նոր օրենքը, սակայն, հնարավորություն է տալիս, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները, առանց հարկային հետևանքներ կրելու, կարողանան ներել այդ վարկային պարտավորությունները։ Այսինքն՝ պետությունն օրենքի ընդունմամբ բանկերի և վարկային կազմակերպությունների  բեռը կիսում է։ Պետությունը հրաժարվում է իրեն հասանելիք հարկերից՝ բանկերին և վարկային կազմակերպություններին առաջարկելով  հրաժարվել իրենց հասանելիք գումարից»,-  ասաց Պողոսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ