28 10 2020

Ֆրանսիայում թուրքերը մուրճերով հարձակվել են հայերի վրա

Ֆրանսիայում թուրքերը մուրճերով հարձակվել են հայերի վրա

Ֆրանսիաայի հայերը երկու կողմից փակել են դեպի Վալանս տանող A7 մայրուղին: Ակցիայի ժամանակ թուրքերի կողմից սադրանք է տեղի ունեցել:

Նրանք ինչ-որ հայտարարություններ են արել, ապա մուրճով հարվածել են 2 հայ ցուցարարի, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածներ հասցրել:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով հարձակվել են իրենց վրա. «Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»: Այս պահին շտապօգնության մեքենա է եկել և օգնություն են ցույց տալիս տուժածներին: «Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասաց հայ ցուցարարներից մեկը:

Նշենք, որ երկար ժամանակ վիրավոր հայ ցուցարարը ընկած էր ասֆալտին եւ ի վիճակի չէր շարժվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ