Այսօր՝ հոկտմբերի 28-ին նախատեսված է նաև ԱԺ արտահերթ նիստ երեկ քննարկված հարցերի երկրորդ ընթերցումն իրականացնելու համար: Այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում քննարկվել է 4 հարց․ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը