Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան դիմումներ է ստանում տարբեր կառույցներից` իրենց մասնագետների համար առաջին օգնության և քաղպաշտպանության թեմաներով արագացված ուսուցում կազմակերպելու խնդրանքով: 12 օրում ավելի քան 900 մարդ է վերապատրաստվել: Նրանց թվում են կրթության, առողջապահության, բանկային և այլ ոլորտների ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դասախոսական կազմը մի քանի խմբի է բաժանվել, որպեսզի ուսուցումն առավել արդյունավետ և օպերատիվ կազմակերպվի: Դասերն անցկացվում են նաև հեռավար տարբերակով. այս դեպքում ևս կիրառվում են գործնական պարապմունքների մեթոդները:
Ակադեմիան վերապատրաստումները կազմակերպում է իր գործառույթներին և աշխատանքային պլանին զուգահեռ: Չնայած դրան, այս օրերին քաղպաշտպանության և առաջին օգնության թեմաներով վերապատրաստման և ոչ մի դիմում անարձագանք չի մնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը