Հարգելի հայրենակիցներ.
Այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:
Հայտնաբերված զենք-զինքմթերքը ոչնչացվում է տեղում։
Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը