24 10 2020

Սմերչերը, որոնցով մենք շատ հպարտանում ենք՝ 80-ականների զինատեսակներ են․ Արծրուն Հովհաննիսյան

Սմերչերը, որոնցով մենք շատ հպարտանում ենք՝ 80-ականների զինատեսակներ են․ Արծրուն Հովհաննիսյան

Հանրային պահանջով և քարոզչական քննարկումներով պատերազմ չեն վարում, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով 80-ականների զենքի մասին հարցին։

«Ամբողջ աշխարյում, նույնիսկ Միացյալ Նահանգների ամենաարդիական սպառազինության մեծամասնությունը՝ 80-ականների զինատեսակներն են։ Ռուսական ամբողջ զինանոցի մեծամասնությունը՝ 80-ականների զինատեսակներ են։ Մեր հրետանային լավագույն միջոցները՝ Սմերչերը, որոնցով մենք շատ հպարտանում ենք՝ 80-ականների զինատեսակներ են», - նշել է նա։

Հովհաննիսյանի խոսքով, իհարկե, պետք է ձգտել ունենալ 2000-ականների զինատեսակներ։

«Բայց դա, նախ, շատ թանկ է։ Երկրորդ՝ շատ հաջողված պլատֆորմներ զինատեսակների իմաստ չունի փոխել նորի։ Ինքն արդարացնում է իրեն։ Հիմա, օրինակ, Դ-30-ը մեր հրետանու ողնաշարն է՝ 60-ականների զինատեսակ է, բայց իրեն արդարացնում է», - նշել է Հովհաննիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ