23 10 2020

Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. իրավաբան

Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քարոզչական կասկածելի և կեղտոտ շահաբաժին ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական խնդրի ոչ մարդասիրական շահարկումը` ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիներին:
Նրանց դարձնելով Ադրբեջանի ԶԼՄ-ների թիրախ, ստիպում են իրենց շահերը սպասարկող հորինված կեղծիք հնչեցնել «հայկական բանակի անտանելի պայմանների, քուրդ վարձկանների» և այլնի մասին: 
Կասկած չկա, որ ադրբեջանական քարոզչամեքենայի նմանօրինակ ցուցադրական խաղը հանդիսանում է ֆիզիկական և բարոյահոգեբանական ճնշումների արդյունք և քարոզչական գործիք, որը նրանք շրջանառում են միջազգային մամուլում և կառույցներում՝  զեկույցների տեսքով։
Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնևյան կոնվենցիաների նորմերը, որոնք նախատեսում են ռազմագերիների հետ վարվեցողության հստակ կանոններ:
Կրկին խնդրում եմ բոլորին՝ զերծ մնալ նմանօրինակ տեսանյութերի տարածումից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ