Այս օրերին առաջին ապօրինության դեպքը տեղի ունեցավ մայիսի 2-ին, երբ մի քանի դաշնակցական երիտասարդներ ձերբակալվեցին փողոց փակելու համար: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը: Նա դիմելով այս օրերին գործեր հարուցող քննիչներին և դատախազներին, ասաց, որ այդ անձինք պատասխանատվության են ենթարկվելու: Փաստաբանն անդրադարձավ նաև ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին՝ ասելով, որ նա քաղաքական բանտարկյալ է, ինչն ապացուցվում է միջազգային նորմերով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը