Ոստիկանների կողմից բռնությամբ մեքենաներից դուրս բերվող վարորդները պետք է ներկայացնեն հանցագործության մասին հաղորդումներ, որվհետև նրանց նկատմամբ իրականացվող գործողությունները ոչ այլ ինչ են, քան ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված արարք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացրել: Ոստիկանները որոշ վայրերում կանգնեցրել են ավտոերթերը, բերման ենթարկել վարորդներին, իսկ մեքենաները տարել տուգանային հրապարակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը