22 10 2020

Հրապարակումների արգելված լինելու հիմնավորումը կառավարության որոշման՝ գոյություն չունեցող կետերով. 168.am

Հրապարակումների արգելված լինելու հիմնավորումը կառավարության որոշման՝ գոյություն չունեցող կետերով. 168.am

168.am-ը գրում է.

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1655-Ն որոշումը ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ արգելք է սահմանվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման վրա։

Արդեն հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:

Օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելուց ի վեր Ոստիկանությունը մի քանի հայտարարություն է տարածել, որում նշում էր, թե քանի արգելված հրապարակում է հայտնաբերվել, քանիսի արդյունքում է կիրառվել վարչական տույժ:

Հոկտեմբերի 11-ին, երբ ոստիկանությունը տարածեց արգելված հրապարակումների վերաբերյալ առաջին հայտարարությունը, նշված էր, թե հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք, որոնցից 9-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների կողմից:

«Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող մեկ անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, երկու լրատվական կայք՝ 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում»,- նշված էր հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված չէր, թե ո՞ր լրատվամիջոցներում են հայտնաբերվել արգելված հրապարակումներ, ո՞ր հրապարակումներն են եղել դրանք կամ ի՞նչ չափանիշերի չեն համապատասխանել:

Ուստի, դեռ հոկտեմբերի 13-ին հարցում էինք ուղարկել Ոստիկանություն՝ խնդրելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկություն տրամադրել, թե ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման, ինչպես նաև Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո.

լրատվական գործունեություն իրականացնող քանի՞ սուբյեկտի մոտ է հայտնաբերվել արգելված հրապարակում:

Որո՞նք են այդ սուբյեկտները:

Լրատվական գործունեություն իրականացնող ո՞ր սուբյեկտի ո՞ր հրապարակումն է իր մեջ պարունակել  ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ սահմանված կանոնների խախտում:

Ի՞նչ սկզբունքների և հստակ չափանիշերի չեն համապատասխանել տվյալ հրապարակումները:

Կան արդյո՞ք պաշտոնապես հաստատված հստակ չափանիշեր, որոնց պետք է համապատասխանեն մամուլի հրապարակումները:

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, փոստային առաքումով ստացանք մեր հարցման պատասխան նամակը՝ թվագրված հոկտեմբերի 17-ի ամսաթվով:

Պատասխանում նշված էր, թե 16.10.2020թ ժամը 10.00-ի դրությամբ Ոստիկանությունը հայտնաբերել է լրատվական գործունեություն իրականացնող 23 սուբյեկտի կողմից ռազմական դրության ընթացքում «տեղեկությունների հրապարակման կամ տարածմնան կանոնները խախտելու դեպքեր»:

Պատասխանում անդրադառնալով այդ հրապարակումների գնահատմանը՝ նշված էր, թե այդ գնահատումը կատարվել է՝ հիմք ընդունելով «ՀՀ-ում ռազմական դրության մասին» ՀՀ կառավարության 27.09.2020 թ. թիվ 1586-Ն որոշման 9.1-րդ և 9.2-րդ կետերը, որոնց խախտումն առաջացնում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով կամ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը:

Արձանագրենք, որ  «ՀՀ-ում ռազմական դրության մասին» ՀՀ կառավարության 27.09.2020 թ. թիվ 1586-Ն որոշման մեջ չկան 9.1 և 9.2 կետեր: Կառավարության վերոնշյալ որոշումը, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում, բաղկացած է 4 կետից և հավելվածից:

Հավելվածում ևս 9.1 և 9.2 կետեր մեզ գտնել չհաջողվեց: Որոշման հավելվածի 9-րդ կետը որևէ ենթակետ չունի: Իսկ 9-րդ կետը սահմանում է.

«Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)»: ենց այդ կետը սահմ,անու

Մյուս հարցը, որին պատասխանել  էր  Ոստիկանությունը,  այն սուբյեկտներն էին, որոնք արգելված հաղորդումներ էին հրապարակել: Ոստիկանությունը, հղում տալով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, մերժել էր տրամադրել այդ տեղեկությունը՝ նշելով, որ «հիշյալ տեղեկատվության տրամադրմամբ կխախտվի տվյալ լրատվամիջոցը ներկայացնողի օրենքով պաշտպանվող անձնական կյանքի գաղտնիության իրավունքը»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ