21 10 2020

Իրանը հակաօդային պաշտպանության խոշոր զորավարժություններ է սկսել

Իրանը հակաօդային պաշտպանության խոշոր զորավարժություններ է սկսել

Իրանը հակաօդային պաշտպանության խոշոր զորավարժություններ է սկսել: Այդ մասին հայտնում է Telegram-ում РИА Новости-ն՝ իրանական Mehr-ին հղումով:

Կապվա՞ծ է այդ որոշումն արդյոք ղարաբաղա-ադրբեջանական գոտում ռազմական գործողությունների հետ, թե ոչ, չի մանրամասնվում:

Հիշեցնենք, որ երեկ շփման գծի հարավային ուղղությամբ՝ Իրանի հետ սահմանի մոտ թեժ մարտեր են ընթացել: Իրանական ԶԼՄ-ներն երեկ նաև հայտնեցին, որ Իրանի տարածքում ընկել է հերթական անօդաչուն և մասնագետները պետք է պարզեն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերից ում է այն պատկանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ