Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ներող եղեք, քրեական ենթամշակույթի բառապաշարից օգտվելու համար։ Սակայն հետևելով հայաստանյան տնաբույս վերլուծաբաններին, ովքեր, ոչ միայն Հայոց պետականության, Արցախի անկախության հարցում, այլև անձնական կյանքում( գիտական, մշակութային ) որևէ հաջողություն և ներդրում չունեն, բացի բանակում ծառայելուց անձամբ և որդիներին թռցնելուց և սրան-նրան, օտարին ծառայելով, անձնական շահից ելնելով՝ քծնելուց, ստեր տարածելուց, օտար երկրների քաղաքացիություն ընդունելուց՝ իրենց իրավունք են վերապահում այպանել, հայհոյել Արցախի, այն է՝ Հայաստանի անվտանգությամբ և ապագայով մտահոգված, այդ ասպարեզում ռազմական և քաղաքական մեծ ավանդ ունեցող գործիչներին։ Ախր, կյանքով դուք ո՞վ եք․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը